Մատչելիության հղումներ

Էրդողան. Թուրքիան ՀՕՊ սեփական համակարգերի ստեղծմանն ուղղված քայլեր է ձեռնարկում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այցելում է ռազմական արդյունաբերության նվաճումներին նվիրված ցուցահանդես, Անկարա, 31-ը հոկտեմբերի, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այցելում է ռազմական արդյունաբերության նվաճումներին նվիրված ցուցահանդես, Անկարա, 31-ը հոկտեմբերի, 2018թ․

«Թուրքիայում մեկնարկել են Siper կոչվող հակաօդային պաշտպանության հեռահար հրթիռային համակարգերի ստեղծմանն ուղղված աշխատանքները», - ռազմական արդյունաբերության նվաճումներին նվիրված ցուցահանդես այցելության ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Siper համակարգերի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի արդեն 2021 թվականին:

Մեկ շաբաթ առաջ հակաօդային պաշտպանության սեփական համակարգերի ստեղծման մասին խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Մենք շարունակում ենք աշխատել հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման ուղղությամբ` փորձելով գնորդից վերածվել արտադրողի», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Աքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG