Մատչելիության հղումներ

Հանթ. Ռուսաստանը պետք է վերադառնա կանոնների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգ


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթ, արխիվ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթ, արխիվ

«Եթե առաջիկայում Մոսկվայի քաղաքականությունը փոփոխությունների չենթարկվի, Ռուսաստանը բարձր գին կվճարի իր գործողությունների համար», - Policy Exchange հետազոտական կենտրոնում հնչեցրած ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

Նրա խոսքով` «անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանին կանոնների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգ վերադարձնելու համար»:

Անդրադառնալով Միացյալ Թագավորության տարածքում Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողություններին՝ Հանթը նշել է․ - «Մոտ ապագայում Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության գործակալական ցանցի գործունեությանը մեր տարածքում վերջ կտրվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG