Մատչելիության հղումներ

Իրանը զգուշացնում է Դանիային «շտապողական» գործողությունների առնչությամբ


Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմի, արխիվ

Թեհրանում Դանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան «խիստ բողոք» են ներկայացրել։ Նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ դեսպանը նախազգուշացվել է իր երկրի կողմից շտապողական և հակասական գործողությունների վերաբերյալ։

Դրան նախորդել էր դանիական հատուկ ծառայությունների հայտարարությունը, որը մատնանշում էր իրանական հետքը իրանցի արաբ ընդդիմադիր առաջնորդի մահափորձի կազմակերպման մեջ։

Իրանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո Դանիայի դեսպանը հետ է կանչվել և լքել երկիրը: Դանիան հայտարարում է, որ հույս ունի հասնել Եվրամիության դաշնակիցների հետ Իրանին միասնական պատասխան տալուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG