Մատչելիության հղումներ

Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է․ Զեկույց


ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղո

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր հրապարակած՝ «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:

Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

«Վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում», - ասում է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն՝ դա գնահատելով որպես «դրական և խոստումնալից զարգացում»:

Զեկույցում նշվում է, որ 2017-2018 թթ. Հայաստանն իրականացրել գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխումներ, մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել ընկերություններ հիմնելու, Էլեկտրականության նոր միացում ապահովելու, փոքր ներդրողների պաշտպանության, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումների, պայմանագրերի կիրարկման ասպարեզներում:

Նշենք, որ հարավկովկասյան պետություններից ամենաբարձր վարկանիշն ունի Վրաստանը, որը 6-րդ հորիզոնականում է, այնուհետև Ադրբեջանը, որը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG