Մատչելիության հղումներ

Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը


I
I

Այսօր Հնդկաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը: 182 մետր բարձրությամբ արձանը նվիրված է Հնդկաստանի անկախության և միավորման գործում մեծ ջանքեր ու ավանդ ներդրած ազգային հերոս Վալլաբհբհայ Պատելին, ում նաև Սարդար Պատել են կոչում, սարդարը թարգմանած նշանակում է առաջնորդ: Արձանի բացմանը մասնակցել ու ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ընդգծելով Սարդար Պատելի մեծ դերակատարությունը Հնդկաստանի անկախության և 562 նահանգները միավորելու գործում:

Արձանի կառուցումը սկավել էր հինգ տարի առաջ, շինարարության վրա 430 միլիոն դոլար է ծախսվել: Իշխանությունները հույս ունեն, որ ծախսերը հետագայում կփակվեն, քանի որ աշխարհի ամենամեծ արձանը կնպաստի Գուջարաթի նահանգի զբոսաշրջության զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG