Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսում զորավարժություն են անցկացրել՝ հաջողությամբ հայտնաբերելով ու ոչնչացնելով ենթադրյալ թշնամու կողմից արձակված միջին հեռահարության «բալիստիկ» հրթիռը: ԱՄՆ-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտնում է, որ զորավարժությունն անցկացվել է անցած ուրբաթ օրը:
ԱՄՆ-ը անվտանգության հիմնական վտանգներից մեկը համարում է միջին հեռահարության հրթիռները, որոնցով զինված են Իրանը և Հյուսիսային Կորեան: