Այսօր մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Քաբուլի արվարձանում գտնվող՝ Աֆղանստանի ամենամեծ բանտի դարպասների մոտ: Պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 5 մարդ վիրավորվել է:
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նաջիբ Դանիշն ասել է, որ պայթյունը իրականացվել է բանտի աշխատակիցների ավտոբուսի մոտ:
Այդ բանտում իրենց պատիժն են կրում հարյուրավոր բանտարկյալներ, այդ թվում՝ «Թալիբան» շարժման տասնյակ գրոհայիններ: