Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի. ԼՂ ԱԳՆ


ԵԱՀԿ առաքելությունը շփման գծում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Դիտարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև նրանց օգնականներ Դեյվիդ Բյորնշտեյնը և Քենտին դե Ռանկուրը։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպումներ են ունեցել Հայաստանի ղեկավարության, իսկ հաջորդ օրը Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG