Ռուսաստանը ՄԱԿ-ում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիմադրությանը` Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների կողմից Ուկրաինայի արևելքում անցկացվող ընտրությունների օրինականության վերաբերյալ:
Նոյեմբերի 11-ին Դոնեցկում և Լուգանսկում ծրագրված ընտրությունների շուրջ քննարկման ընթացքում ՄԱԿ-ի քաղաքական ղեկավարը հայտարարել է, որ աջակցում է Արևմուտքի տեսակետին, համաձայն որի՝ ընտրությունները կխախտեն Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ 2015 թվականի համաձայնությունը:
ՄԱԿ-ի քաղաքական հարցերով ղեկավար Ռոզմարի ԴիԿարլոյի դիրքորոշումը մեկուսացրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Արևմտյան դաշնակիցները արգելափակել են Ռուսաստանի առաջարկը՝ նիստի ժամանակ ելույթի հնարավորություն տալ Լուգանսկի անջատականների ներկայացուցիչ Օլենա Կրավչենկոյին։
Նրան խոսք տալու վերաբերյալ քվեարկությանը միայն Ռուսաստանն է կողմ եղել, 7 երկրներ դեմ են քվեարկել և 7-ը՝ ձեռնպահ: Կրավչենկոյի ելույթի համար անհրաժեշտ էր նվազագույնը 9 կողմ ձայն: