Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք» կուսակցության և նրա նախագահի թեկնածուի միջև լարվածություն է առաջացել


«Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և կուսակցության նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին
«Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և կուսակցության նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին

Լարվածություն է առաջացել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նախագահական ընտրություններում նրանց պաշտպանած թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև:

Այդ մասին գրում են վրացական լրատվամիջոցները` նշելով, որ ընտրություններից հետո Սալոմե Զուրաբիշվիլին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, նախընտրական շտաբ կամ «Վրացական երազանք»-ի գրասենյակ չի գնացել: Այսօր լրագրողներն էին գնացել նրա տան մոտ, սակայն նա որևէ հարցի չի պատասխանել, որևէ մեկնաբանություն չի արել:

«Կուրիեր»-ը գրում է, որ իշխանությունները Զուրաբիշվիլիին թիկնապահ են հատկացրել, նրան վերահսկողության տակ պահելու նպատակով: «Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին զայրացած է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վրա, ով ասել է, թե կուսակցության հիմնական սխալը Զուրաբիշվիլիի թեկնածությունը պաշտպանելն էր:

«Վրացական Երազանք»-ում համոզված էին Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթնակի մեջ: Քվեարկություից հետո նա շնորհավորանքներ ու ծաղիկներ էր ստացել: Նրան հրապարակավ շնորհավորել էին խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Սակայն մի քանի ժամ անց չեղարկվեց նախընտրական շտաբում պլանավորված տոնական հավաքը, որտեղ նախատեսվում էր նշել Զուրաբիշվիլիի հաղթանակը: Իշխող կուսակցությունը ընդունեց երկրորդ փուլի անխուսափելիությունը:

Երկրոդ փուլ է դուրս եկել ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Հոկտեմբերի 28-ի քվեարկությունում նա հաղթել է Վրաստանի խոշոր քաղաքաներում, այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե իրական արդյունքներով Վաշաձեն առաջին տեղում է:

Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ հոկտեմբերի 28-ի Վրաստանի նախագահական ընտրություններն անցել են «մրցակցային պայմաններում և լավ կազմակերպված»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բրիֆինգում ասել է, թե ընտրությունները շատ բան ցույց տվեցին, հանրության դժգոհությունենրը հասկանալի են, կարճ ժամկետներում երկում շատ բան պետք է փոխել: Վարչապետը հայտարարել է, որ երկրորդ փուլում առավելագույն համախմբում է անհրաժեշտ:

Երկրորդ փուլի անցկացման կոնկրետ օրը դեռևս նշանակված չէ: Առաջին փուլի հետ կապված խնդիրները պետք է ավարտվեն, որից հետո երկրորդ փուլն անցկացվի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 500 բողոք դիմում է ստացել: Նախատեսվում է դրանց քննությունը ավարտել մինչև նոյեմբերի 17-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 2-ից ոչ ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG