Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի փոխվարչապետը պաշտոնանկ է արվել «Ազատության» ռեպորտաժից հետո


Արտապատկերում «Ազատության» ուզբեկական ծառայության կայքից
Արտապատկերում «Ազատության» ուզբեկական ծառայության կայքից

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնանկ է արել փոխվարչապետ Զոյիր Միրզաևին այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության պատրաստած ռեպորտաժում ապացուցվել է, որ փոխվարչապետը մարզեր կատարած այցերի ընթացքում հեգնանքով է խոսում գյուղացիների հետ և նվաստացնում է մարդկանց:

Փոխվարչապետը Տաշքենդի մարզում, մասնավորապես, հայհոյել է գյուղացիներին և ստիպել է, որ հանդիպման ժամանակ նրանք մնան ջրով լցված փոսում:

Տեղեկանալով «Ազատության» ուզբեկական ծառայության այդ ռեպորտաժի մասին, նախագահ Միրզիյոևն անմիջապես աշխատանքից հեռացրել է փոխվարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG