Մատչելիության հղումներ

«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը վնասվել է

«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը ПД-50 լողուն նավանորոգարանի մոտ, Ռոսլյակովո նավաշինարան, արխիվ
«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը ПД-50 լողուն նավանորոգարանի մոտ, Ռոսլյակովո նավաշինարան, արխիվ

Մուրմանսկում Ռոսլյակովո նավաշինարանի նորոգման հատվածում վնասվել է «Ծովակալ Կուզնեցով»-ը՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի միակ ավիակիրը:

Վթարը տեղի է ունեցել, երբ ավիակիրի մոտ գտնվող վերջրյա նավանորոգարանի կռունկը 15 մետր բարձրությունից վայր է ընկել տախտակամածի վրա: Չորս աշխատող վնասվածք է ստացել, նրանցից մեկը ծանր վիճակում է, ևս մեկի ճակատագրի մասին այս պահին տեղեկություն չկա:

330 մետր երկարություն, 67 մետր լայնություն և 80 հազար տոննա բեռնաբարձություն ունեցող վերջրյա նավանորոգարանն ամբողջությամբ ջրասուզվել է:

Լողուն նավանորոգարանը ("Плавучий док ПД-50") աշխարհում ամենախոշորներից մեկն էր: Այն Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի պատվերով 1980 թվականին կառուցել են Շվեդիայում:

«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրի տախտակամածն ու իրանը մեխանիկական վնասվածքներ են ստացել, սակայն պաշտոնյաները հավատացնում են, որ «նավի առավել կարևոր սարքավորումները և հանգույցները չեն վնասվել»:

XS
SM
MD
LG