Մատչելիության հղումներ

Սայոկին պաշտոնապես առաջադրվել է փոստով ռումբեր ուղարկելու մեղադրանք


ԱՄՆ - Սեզար Ալտիերի Սայոկը, Ֆորթ Լաուդերդեյլ, Ֆլորիդայի նահանգ, 26-ը հոկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ - Սեզար Ալտիերի Սայոկը, Ֆորթ Լաուդերդեյլ, Ֆլորիդայի նահանգ, 26-ը հոկտեմբերի, 2018թ.

Ամերիկացի Սեզար Ալտիերի Սայոկին առաջադրել են անվանի դեմոկրատներին և նախագահ Դոնալդ Թրամփի քննադատներին փոստով 14 ինքնաշեն ռումբեր ուղարկելու մեղադրանք:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը, դատարանը Սայոկին զրկել է գրավով ազատ արձակվելու իրավունքից:

Նախօրեին ոստիկանները հայտնաբերել և վնասազերծել են Ատլանտայում CNN հեռուստատեսության կենտրոնակայանի հասցեով ուղարկված պայթուցիկով ևս մեկ ծանրոց:

Սայոկը դաշնային դատարանում որևէ մեկնաբանություն չի արել և միայն ի գիտություն է ընդունել ներկայացված մեղադրանքը: 56-ամյա Սայոկին նոյեմբերի 2-ին նորից կբերեն դատարան:

Նրա փաստաբան Ջամի Բենջամենը մեղադրանքը որակել է որպես անհամոզիչ և ասել է, թե «իշխանությունը փորձում է Սայոկին դատել, երբ գործը դեռ չի էլ ուղարկվել դատարան»:

Ենթադրվում է, որ Սայոկի գործը կքննվի Նյու Յորքի նահանգային դատարանում, քանի որ այդ նահանգում են պայթուցիկով ծանրոցների հասցեատերերի մեծ մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG