Մատչելիության հղումներ

Բրիտանական ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է «Լեսթեր» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ մահվան լուրը


Միացյալ Թագավորություն - «Լեսթեր» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ վթարված ուղղաթիռը, 28-ը հոկտեմբերի, 2018թ․
Միացյալ Թագավորություն - «Լեսթեր» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ վթարված ուղղաթիռը, 28-ը հոկտեմբերի, 2018թ․

Կիրակի երեկոյան բրիտանական ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է անգլիական ֆուտբոլային Պրեմիեր լիգայի 2015- 2016 թվականների մրցաշրջանի չեմպիոն «Լեսթեր» ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադանապրաբհայի մահվան մասին տեղեկությունները:

Ծագումով թաիլանդցի 60-ամյա միլիարդատերը զոհվել է շաբաթ երեկոյան` ուղղաթիռի վթարի հետևանքով, երբ իր լոնդոնյան առանձնատուն էր վերադառնում անգլիական առաջնության հերթական փուլի «Լեսթեր»-«Վեսթ Հեմ» հանդիպումից հետո: «Ուղղաթիռում գտնվող հինգ անձանցից որևէ մեկին չի հաջողվել փրկվել», - հաղորդում է Լեսթերի ոստիկանությունը:

Օդանավակայաններում գործող King Power Duty free խանութների ցանցի սեփականատեր Շրիվադանապրաբհան «Լեսթեր» ակումբը գնել է 2010 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG