Մատչելիության հղումներ

Քրդական ուժերը ծանր կորուստներ են կրել «Իսլամական պետության» հետ մարտերի ընթացքում


«Սիրիական դեմոկրատական ուժերի» աշխարհազորայիններ, արխիվ
«Սիրիական դեմոկրատական ուժերի» աշխարհազորայիններ, արխիվ

Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերը վերջին երկու օրերին ծանր կորուստներ են կրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ մարտերի ընթացքում: Այս մասին տեղեկացրել են Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» աշխատակիցները:

Իրավապաշտպան այս կառույցի տվյալներով՝ «Իսլամական պետության» ավելի քան 200 զինյալներ, այդ թվում՝ կին դիպուկահարներ և անչափահասներ, հարձակման են անցել Եփրատի արևելյան ափին գտնվող Սուսե և Բաղուտ գյուղերի ուղղությամբ:

«Իսլամական պետության» հետ բախումների ընթացքում վերջին երկու օրերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» 188 մարտիկներ են զոհվել», - պնդում է լոնդոնյան կենտրոնը:

«Սիրիական դեմոկրատական ուժերը» վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը, դրանց հիմնական կորիզը կազմում են քրդական ջոկատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG