Մատչելիության հղումներ

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում շուրջ յոթ տասնյակ ցուցարար է ձերբակալվել


Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության շենքը Մոսկվայում, արխիվ

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը առնվազն 68 մարդու է ձերբակալել, որոնք մասնակցում էին չարտոնված բողոքի ակցիաներին` ծայրահեղականության մեջ մեղադրվող 10 ռուսաստանցիների դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ:

Երեկ Մոսկվայի Լուբյանկա հրապարակում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ էին հավաքվել: Ոստիկանությունը ձերբակալել է նրանցից 18-ին՝ այն պահին, երբ ցուցարարները երթ են սկսել մայրաքաղաքի կենտրոնում:

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տեղի ունեցած ցույցի ընթացքում ձերբակալվել է մոտ 50 հոգի, այդ թվում` երկու լրագրող, որոնց հետագայում ազատ են արձակել:

Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն ծայրահեղականության մեջ մեղադրվող 10 ամբաստանյալների: Ցուցարարները պնդում են, որ գործը իշխանությունների կողմից սադրանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG