Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կիլոմետրը փակ է՝ այլընտրանքային երթուղի է Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: