Մատչելիության հղումներ

Լավրով. «Ռուսաստանի հետ պետք է բանակցել հավասարը հավասարի պես»


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, 22-ը հոկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում, 22-ը հոկտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Մոսկվան պատրաստում է պատասխանը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասով ԱՄՆ-ի հայտնած մտահոգություններին:

Ռուսաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լավրովն ասել է, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրհդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ներկայացրել է Վաշինգտոնի մտահոգությունները՝ հայտնելով, որ դրանք դրդում են ամերիկացիներին դուրս գալ 1987 թվականի պայմանագրից:

Լավրովի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է այդ պայմանագիրը խախտելու համար՝ պնդելով, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել պայմանագրին հակասող միջին հեռահարության նոր հրթիռ: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը:

«Ռուսաստանի հետ պետք է բանակցել հավասարը հավասարի պես, անպայման չէ բարեկամ լինել, մենք մեր բարեկամությունը չենք պարտադրում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG