Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: