Մատչելիության հղումներ

Ստամբուլում քննարկում են Սիրիայի հարցը


Պատերազմ, Դամասկոս, արխիվ 20 ապրիլի, 2018թ.
Պատերազմ, Դամասկոս, արխիվ 20 ապրիլի, 2018թ.

Այսօր Ստամբուլում գումարվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը, որի օրակարգում Սիրիայում 7 տարի տևող պատերազմին վերջ տալու խնդիրն է:

Նախագահներ Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և կանցլեր Անգելա Մերկելը քննարկում են Սիրիայում անվտանգության և քաղաքական խնդիրները:

Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 400 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ տարհանվել կամ արտագաղթել են:

Ենթադրվում է, որ չորս ղեկավարները կքննարկեն Իդլիբում հրադադարի ռեժիմը շարունակելու հնարավորությունը: Այդ համաձայնությունը թույլ չի տվել նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին հզոր գրոհով գրավել Իդլիբը, քանի որ դա կհանգեցներ մարդկային մեծ կորուստների:

Այս ձևաչափով հաջորդ գագաթնաժողովում Էրդողանը, Պուտինը, Մակրոնը և Մերկելը պետք է քննարկեն Սիրիայում սահմանադրություն ստեղծելու, բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պատերազմից ավերված երկիրը վերականգնելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG