«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հայտնել է, որ փակել է Իրանում ստեղծված օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածվել են ավելի քան մեկ միլիոն օգտատերերի ուշադրությունը գրաված քաղաքական պառակտիչ բովանդակությամբ հանրագրեր:
Երեկ «Ֆեյսբուք»-ն իր ցանցում, ինչպես նաև «Ինստագրամ»-ում ոչնչացրել է այդօրինակ 82 օգտահաշիվներ և էջեր, դրանք որակելով որպես «կեղծ»:
Այդ օգտահաշիվներով տարածվել են սադրիչ տեղեկություններ, մասնավորապես, ռասայական հարաբերությունների, ներգաղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին:
Ըստ «Ֆեյսբուք»-ի, այդ կեղծ օգտատերերի նպատակն է բորբոքել ԱՄՆ-ի ներքին իրավիճակը նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ:
Կեղծ օգտատերերի մեծ մասը սոցցանցում ներկայացել է իբրև ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ և թիրախավորված հարձակումների է ենթարկել ազատական հայացքներ արտահայտող ամերիկացի օգտատերերին:
Այդ մասին հայտնել է Atlantic Council վերլուծական կենտրոնի թվային իրավախախտումների հետազոտությունների բաժինը:
«Ֆեյսբուք»-ի փորձագետները մեկ շաբաթ առաջ նկատել են, որ այդ կեղծ օտգտահաշիվները համակարգված են գործում և անմիջապես դրանք ոչնչացրել են: