Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը Մերձավոր Արևելքում չի փոխարինի ԱՄՆ-ին»

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի ելույթը Բահրեյնի համաժողովում, Մանամա, 26 հոկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի ելույթը Բահրեյնի համաժողովում, Մանամա, 26 հոկտեմբերի, 2018թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն արաբական աշխարհի լիդերների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ չնայած Սիրիայում ռազմական միջամտությանը՝ Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում կատարել Միացյալ Նահանգների առաքելությունը:

«Ռուսաստանը Մերձավոր Արևելքում չի փոխարինի Ամերիկայի երկարատև, կայուն և թափանցիկ ներկայությունը»,- Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ասել է Պենտագոնի ղեկավարը:

Մաթիսը Մանամայում ասել է, որ աչք փակելով Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի՝ սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների վրա, Մոսկվան ապացուցում է, որ չունի հարգանք բարոյական սկզբունքների նկատմամբ:

Իր ելույթում Մաթիսը խոսել է նաև սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին, ասելով, որ նման միջադեպերը վտանգում են տարածաշրջանի կայունությունը:

Պենտագոնի ղեկավարի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները լրացուցիչ միջոցներ կձեռնարկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

XS
SM
MD
LG