«Պատմական շրջադարձային պահ», - այսպես է գնահատել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Չինաստան իր այցը, որի ընթացքում կողմերը տասնյակ համաձայնագրեր են ստորագրել՝ այդ թվում տնտեսական և ֆինանսական բնույթի:
Չինաստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել երկկողմ համագործակցությունը:
«Չինաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ սերտ կապեր ունենալու հարցում, որպեսզի երկկողմ համագործակցությունը վերադառնա նորմալ հուն», - հայտարարել է Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը:
Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները վերջին տարիներին կտրուկ վատթարացել են՝ հիմնականում տարածքային վեճերի պատճառով: Սինձո Աբեի այցը կառավարության ղեկավարների մակարդակով առաջինն է վերջին յոթ տարիների ընթացքում: