Մատչելիության հղումներ

Չինաստանում կինը մանկապարտեզում դանակով 14 երեխայի է վիրավորել


Չինաստան - Ոստիկանները հարձակման ենթարկված մանկապարտեզի մոտ, Չունցին, 26-ը հոկտեմբերի, 2018թ․
Չինաստան - Ոստիկանները հարձակման ենթարկված մանկապարտեզի մոտ, Չունցին, 26-ը հոկտեմբերի, 2018թ․

14 երեխա է վիրավորվել չինական Չունցին քաղաքի մանկապարտեզներից մեկում՝ դանակով զինված կնոջ հարձակման հետևանքով:

Կինը ձերբակալված է, հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում:

Չինաստանում վերջին տարիներին դանակով և կացնով մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել մասնավորապես երեխաներ: Այդ հարձակումների համար հիմնականում մեղավոր են ճանաչվել հոգեկան խնդիրներ ունեցող անձինք:

Սեպտեմբերին Չինաստանում մահապատժի է ենթարկվել դանակով 9 աշակերտի սպանած և 11 հոգու վիրավորած տղամարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG