Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Ջեյհուն Նաբիի ճակատագիրը մնում է անհայտ: Հարազատները կասկածներ ունեն, որ նա ձերբակալված է, սակայն տեղեկություններ չունեն նրա գտնվելու վայրի մասին:
«Մենք դիմել ենք Բաքվի մի շարք դատարաններ և ոստիկանական բաժանմունքներ, սակայն մեզ պատասխանել են, որ տեղեկություններ չունեն այդ անձի մասին», - հայտարարել է փաստաբան Էլչին Սադիգովը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 15-ին ընդդիմադիր ակտիվիստը իր ֆեյսբուքյան էջում ոստիկանների կողմից 15 տարի առաջ մայրաքաղաքում բողոքի ակցիան բռնի ուժով ցրելու պահին արված լուսանկար է հրապարակել: «2003 թվականի այդ օրը Ադրբեջանում իշխանությունը ուզուրպացրած ռեժիմը ճնշում է Ադրբեջանի բնակիչների բողոքը արյան մեջ», - Ֆեյսբուքում գրել էր ակտիվիստը: