Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «միջանկյալ» ընտրությունները համարում է այդ երկրի ներքին գործը և չի միջամտում ոչ այդ, ոչ էլ որևէ այլ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին:
Ռուսաստանն, ըստ Զախարովայի, ցանկանում է «բնականոն և հավասար հարաբերություններ հաստատել Ամերիկայի հետ»:
Ռուսաստանը հերքում է Ամերիկայում 2016 թվականի նախագահական և 2018 թվականի կոնգրեսական ընտրություններին միջամտելու Վաշինգթոնի հնչեցրած մեղադրանքները:
Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի կունենան 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և 535-տեղանոց Ներկայացուցիչների տան ամբողջ կազմի ընտրությունները: