Մատչելիության հղումներ

Պուտինը և Թրամփը Փարիզում կարող են քննարկել Սիրիայում ԱԹՍ-ների գրոհը ռուսական ռազմակայանի վրա


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր չի բացառել, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերին Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում ի շարս այլ հարցերի կարող են անդրադառնալ ԱԹՍ-երի միջադեպին:

Նա ասել է, որ այս տարվա հունվարին ամերիկյան օդանավից կառավարվող 13 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գրոհի են ենթարկել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմակայանը:

«Դա շատ մտահոգիչ իրողություն էր, թող ոչ ոք չկասկածի, որ մեր զինվորական մասնագետները կանցկացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններ և միջադեպի վերաբերյալ կներկայացնեն հետևություններ», - ասել է Պեսկովը:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ նշված ԱԹՍ-ները հեռակառավարվել են Poseidon-8 տեսակի ամերիկյան հետախուզական օդանավից։

Թրամփի և Պուտինի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG