Մատչելիության հղումներ

Եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Մոսկվան թիրախ կդարձնի դրանք տեղակայող երկրներին. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ապա Մոսկվան ստիպված կլինի թիրախ դարձնել դրանք տեղակայող երկրներին:

Պուտինն այս մասին խոսել է հոկտեմբերի 24-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարեց, թե Միացյալ Նահանգները դուրս կգա 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից՝ պնդելով, որ Մոսկվան խախտում է պայմանագրի դրույթները։

Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Փաստաթուղթն արգելում է կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500 - 5․5 հազար կմ գործողության շառավղով թևավոր հրթիռներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG