Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները


Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նա ասել է, որ պատրաստ է ակտիվացնել Մոսկվայի հետ առևտուրը, չնայած պատժամիջոցներին:

Հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնում Մոսկվա կատարած իր առաջին այցի ժամանակ, Կոնտեն ողջունեց Ռուսաստանին որպես կարևորագույն համաշխարհային դերակատարի և հրավիրեց Պուտինին այցելել Իտալիա:

Իտալիայի վարչապետը գտնում է, որ Եվրամիության և Ռուսաստանի միջև կապերի խզումը ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված, երկար է տևում և նա ցանկանում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն:

Եվրոպական միությունը 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել ի պատասխան Ղրիմի բռնակցման և Մոսկվայի կողմից Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին ցուցադրվող աջակցության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG