Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի խորհրդարանական ընտրությունների շրջանում. Օսիպյան


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդունել է ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Օսիպյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում:

Ալեքսանդր Շլիկ առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն ու նախընտրական շրջանում հավաքների անցկացման խնդրին:

Վալերի Օսիպյանը նկատել է, որ ընտրությունների շրջանակում ոստիկանությունն արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն այդ երկու ուղղություններով, այլև ողջ ծավալով, ինչի վկայությունը Երևանի ավագանու աննախադեպ ընտրություններն են:

ՀՀ ոստիկանության պետը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում:

Վալերիյ Օսիպյանը նշել է, որ նաև տեղական ինքնակառավարման մարմինների օրերս տեղի ունեցած ընտրությունների դրական փորձը նկատի ունենալով` պատրաստվում է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ոչ միայն ոստիկանության մարզային աձնակազմերի, այլև, բացառապես օրենքի շրջանակում ու ոստիկանության ապաքաղաքականության սկզբունքը պահպանելով, ընտրողների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա ճշգրտումները շարունակվում են, և կան հիմքեր ասելու, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առավելագույնս կատարյալ ցուցակներով:

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը մանրամասն ներկայացրել է ցուցակների կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ այդ ոլորտը ոստիկանության ղեկավարության ու ԺՀՄԻԳ-ի ուշադրության կենտրոնում է, որի առաջարկները միշտ էլ կարևորվել, կիրառվել ու նպաստել են միջոցառումների արդյունավետության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել ենն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Երեկ ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր հետո կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG