ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե հնարավոր է գալիք ամսին հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ, բայց հանդիպումը հավանաբար տեղի կունենա, հավանաբար», - երեկ լրագրողներին ասել է Թրամփը, նշելով, որ այդ պահին անվտանգության հարցերով իր խորհրդականը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր հարցերի շուրջ:
Ջոն Բոլթոնի հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները գալիք ամսին Ֆրանսիայում մասնակցելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, և ենթադրաբար նոյեմբերի 11-ին Փարիզում կկայանա Թրամփ-Պուտին հանդիպումը: