Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խորհրդական․ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը ձախողվել է


Ռուսաստան - ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2018թ․
Ռուսաստան - ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2018թ․

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Մոսկվայում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին ասել է՝ Միացյալ Նահանգների ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը ձախողվել է, և դա պետք է դաս լինի Կրեմլի համար՝ չմիջամտելու ամերիկյան ընտրություններին:

Երկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո երեկ Բոլթոնը հայտարարել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանի գործողությունները, որոնք փաստված են առնվազն երկու տասնյակ ռուսաստանցիների Միացյալ Նահանգների հարուցած մեղադրանքներում, որևէ ազդեցություն են թողել ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա: Սակայն, ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, այդ գործողությունները Վաշինգտոնում մեծ անվստահություն են առաջացրել Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG