Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի նկատմամբ


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Կալինինգրադում ասել է, որ Մոսկվան ծրագրում է Կիևի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ:

Ռուսաստանը, մասնավորապես, կարգելի որոշ ապրանքների վաճառքը Ուկրաինային: Պատժամիջոցների կենթարկվեն նաև առանձին քաղաքացիներ և ընկերություններ: Այդ ցուցակը հիմա կազմում են պատկան գերատեսչությունները:

Մեդվեդևն ասել է, որ առաջիկայում կստորագրի պատժամիջոցների փաստաթուղթը:

Նա նշել է, որ չնայած լարված հարաբերություններին, Ռուսաստանը մնում է Ուկրաինայի ամենախոշոր գործընկերն առևտրի բնագավառում, այդպես նկատել տալով, որ պատժամիջոցները զգալի հարված կհասցնեն Կիևին:

Մոսկվան այդ քայլին է դիմում ի պատասխան Ռուսաստանի որոշ քաղաքացիների և ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Ուկրաինայի որոշման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG