Նյու Յորք նահանգի Բեդֆորդ ավանում միլիարդատեր և մեկենաս Ջորջ Սորոսի առանձնատան փոստարկղում երեկ հայտնաբերել են մի կասկածելի փաթեթ, որում, ենթադրաբար, կարող էր պայթուցիկ լինել:
Փաթեթը հայտնաբերել է Սորոսի օգնականներից մեկը, ով անմիջապես դրա մասին տեղեկացրել է ոստիկաններին:
Իրավապահները փաթեթը հատուկ սարքավորումների օգնությամբ փոխադրել են մոտակա անտառ և պայթյունով ոչնչացրել են:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալությունը հաղորդում է, որ 88-ամյա Սորոսը միջադեպի օրը տանը չի եղել: