Մատչելիության հղումներ

Ստամբուլում քառակողմ հավաքում Պուտինը և Էրդողանը կանցկացնեն նաև առանձին հանդիպում


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում Սիրիայի հարցով կայանալիք Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հավաքի շրջանակում կանցկացեն նաև առանձին երկկողմ հանդիպում:

Այդ մասին այսօր Մոսկվայում գումարված «Ռուսաստան-Թուրքիա․ բազմակողմանի գործընկերության ռազմավարական ուղղություններ» թեմայով խորհրդաժողովում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության չորրորդ եվրոպական վարչության փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը:

Նրա խոսքով՝ այսօր Մոսկվայի և Անկարայի երկխոսությունը հասել է շատ բարձր մակարդակի, ինչի մասին վկայում է երկու երկրների ղեկավարների շփումների դինամիկան:

Ստամբուլում հոկտեմբերի 27-ին նախատեսված հավաքին ներկա կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG