Մատչելիության հղումներ

Մոսկվայի «Սպարտակ»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզչին


Մոսկվայի «Սպարտակ»-ի արդեն նախկին մարզիչ Մասիմո Կարերա, արխիվ
Մոսկվայի «Սպարտակ»-ի արդեն նախկին մարզիչ Մասիմո Կարերա, արխիվ

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը այսօր հայտարարել է, որ խզում է թիմի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի հետ շուրջ երկու տարի առաջ կնքված պայմանագիրը:

Որոշման պատճառը, ըստ թիմի ղեկավարության, «Սպարտակ»-ի անհաջող ելույթներն են Ռուսաստանի առաջնությունում:

Մասնավորաբար, սեփական հարկի տակ անցկացված վերջին երեք հանդիպումներում «Սպարտակ»-ը պարտվել է Գրոզնիի «Ախմատ», «Ռոստով» և Տուլայի «Արսենալ» ակումբներին:

Կարերան «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականին: Նրա ղեկավարության ներքո թիմը երկարատև դադարից հետո կարողացել էր հաղթել Ռուսաստանի առաջնությունում և սուպերգավաթի մրցաշարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG