Մատչելիության հղումներ

Լեհաստանի իշխող կուսակցությունը հաղթում է տեղական մարմինների ընտրություններում


Լեհաստան - Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին ընտրություններում քվեարկելուց հետո, Վարշավա, 21-ը հոկտեմբերի, 2018թ․
Լեհաստան - Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին ընտրություններում քվեարկելուց հետո, Վարշավա, 21-ը հոկտեմբերի, 2018թ․

Լեհաստանում ամփոփում են կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Նախնական տեղեկությունների համաձայն, առավել մեծ թվով քվեներ` շուրջ 32 տոկոս, ստացել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» աջ-պահպանողական կուսակցությունը: Ընդդիմադիր «Քաղաքացիական դաշինքը», սակայն, կարողացել է լուրջ հաջողություն արձանագրել խոշորագույն քաղաքներում: Մայրաքաղաք Վարշավայում, օրինակ, ընդդիմության թեկնածու Ռաֆալ Թշասկովսկին հաջողության է հասել արդեն առաջին փուլում` ստանալով ընտրողների ձայների 54 տոկոսը:

«Ես նորից եմ կրկնում՝ մենք դեռ շատ անելիք ունենք: Այսօր սակայն մենք կատարեցինք առաջին քայլը հաղթանակի ուղղությամբ», - հայտարարում էր ընդդիմադիր «Քաղաքացիական դաշինքի» ղեկավար Գժեգոժ Սխետինան:

Իշխող կուսակցությունը չի կարողացել հաղթանակ արձանագրել նաև երկրի մյուս խոշոր քաղաքներում` Կրակովում, Գդանսկում, Լյուբլինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG