Մատչելիության հղումներ

Reuters. «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը պատրաստ է 95 տոկոսով


Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու` «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագրի ամփոփիչ տարբերակը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Այս մասին, ըստ Reuters գործակալության, հաղորդել են Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները: Պաշտոնյաների խոսքով՝ այդ մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանի ներկայացուցիչներին կտեղեկացնի արդեն այսօր:

Առայժմ Բրյուսելի և Լոնդոնի միջև համաձայնեցված չէ միայն Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանի ճակատագիրը: Եվրամիությունը պահանջում է, որպեսզի «Բրեքզիթ»-ից հետո ևս կղզու երկու հատվածների բնակիչների համար ազատ տեղաշարժի հնարավորությունները պահպանվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG