Մատչելիության հղումներ

ԱԺ-ն չհաստատեց ԸՕ փոփոխությունների քննարկման ռեժիմի վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը


ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը հայտարարում է, որ կողմ չէ Ընտրական օրենսգրքի հրատապ փոփոխությանը:

Քիչ առաջ խորհրդարանը չհաստատեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները առաջին ընթերցումից հետո 72 ժամվա ընթացքում անցկացնելու կառավարության նախաձեռնությունը․ կողմ քվեարկեց 44, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Այդպիսով, երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:

Ընտրական օրենսդրությունում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Օրինագիծը այսօր առաջին ընթերցմամբ պետք է քվեարկվի:

Նախագծի ընդունվելու համար անհրաժեշտ են առնվազն 63 պատգամավորների կողմ ձայներ, ԱԺ նիստում առավոտյան գրանցվել էր 53 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG