Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բեռլինը մտադիր է դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիան պատրաստվում է դադարեցնել սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիա: Այդ մասին կիրակի օրը Բեռլինում հնչեցրած ելույթում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը` անդրադառնալով լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը:

«Նախ և առաջ, մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը: Բացի այդ, մենք կարծում ենք, որ շուտափույթ կերպով պետք է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել [Հաշոգիի հետ], և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Երրորդը` ես համաձայն եմ այն բոլոր մարդկանց հետ, ովքեր պնդում են, որ սպառազինության առանց այդ էլ սահմանափակ մատակարարումները Սաուդյան Արաբիա ներկա պայմաններում շարունակվել չեն կարող», - հայտարարում էր Գերմանիայի կանցլերը:

Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատ Ջամալ Հաշոգին, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել: Միայն անցած շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին Ջամալ Հաշոգիի սպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG