Մատչելիության հղումներ

Բաբիչ. Բելառուսի դեմ հարձակումը Մոսկվայում ընկալվելու է որպես հարձակում ընդդեմ Ռուսաստանի


Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչ, արխիվ
Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչ, արխիվ

«Բելառուսի դեմ իրականացված ցանկացած ռազմական հարձակում Մոսկվան դիտարկելու է որպես հարձակում ընդդեմ Ռուսաստանի` դրանից բխող բոլոր հետևանքներով». - այս մասին կիրակի երեկոյան Բելառուսի հեռուստատեսության առաջին ալիքի եթերում հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը՝ մեկնաբանելով Լեհաստանում մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան տեղադրելու պաշտոնական Վարշավայի մտադրությունը:

«Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն են կազմել և միասնական պաշտպանական քաղաքականություն են վարում: Ուստի, Բելառուսը պաշտպանված է և կարող է բացարձակապես հանգիստ լինել», - նշել է Ռուսաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG