Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններ․ նախնական տվյալներով՝ 4 քաղաքներից 2-ում հաղթել են ՔՊ թեկնածուները


ՏԻՄ ընտրություններ Հայաստանում, արխիվ
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում, արխիվ

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների, և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:

Նախնական տվյալներով՝ Արմավիր քաղաքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ Էջմիածնում նույնպես հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին։ Հրազդանում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, որին, սակայն, հարազատ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր աջակցում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ, երբ փակվում են ընտրական տեղամասերը, 49 համայնքներում ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 43.28 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG