Մատչելիության հղումներ

Ջամալ Հաշոգին անձամբ էր պայքարում սաուդական թրոլների ֆաբրիկայի դեմ․ New York Times


Ըստ The New York Times պարբերականի սաուդական իշխանությունները ֆինանսավորում են սեփական ինտերնետային թրոլների բանակը: Աղբյուրի համաձայն 2010 թվականին «արաբական գարունից» հետո նման նախագիծ է նախաձեռնել սաուդական թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Թրոլների ֆաբրիկան, ըստ պարբերականի, գլխավորել է թագաժառանգի նախկին խորհրդականը:

Թերթը նշում է, որ հարյուրավոր մարդիկ գործունեություն է ծավալում Twitter-ում, WhatsApp-ում և Telegram-ում, որոնց միջոցով վախեցնում են սաուդցի ընդդիմադիրներին հայրենիքում և դրանից դուրս: The New York Times-ի տվյալներով այդ կազմակերպության աշխատողը ստանում է ամսական մոտ 3 հազար դոլար: Թրոլները զբաղվում են հիմնականում Եմենի և մահմեդական երկրներում կանանց իրավունքների թեմաներով:

Մեկ տարի առաջ Վաշինգտոնում հաստատված Ջամալ Հաշոգին, ով թղթակցում էր ամերիկյան առաջատար The Washington Post թերթին, իր հոդվածներում հաճախ էր քննադատում 33-ամյա թագաժառանգին , պնդելով որ թագավորության փաստացի առաջնորդը ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռաբար թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի:

The New York Times- ի փոխանցմամբ երեք շաբաթ առաջ սաուդական հյուպատոսարանում սպանված լրագրողը անձամբ էր պայքարում այդ «ֆաբրիկայի» դեմ: Անցյալ ամիս նա 5 հազար դոլար է փոխանցել ակտիվիստներին, որոնք փորձում են հակադարձել սաուդական թրոլներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG