Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը Հաշոգիի սպանության լիակատար բացահայտում է խոստանում


Նուման Քուրթուլմուշ, արխիվ
Նուման Քուրթուլմուշ, արխիվ

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը խոստացել է բացահայտել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը:

«Թուրքիան թույլ չի տա թաքցնել այդ ամենը», - Associated Press գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախկին փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Նա խոստացել է առաջիկայում բացահայտել Հաշոգիի սպանության շուրջ թուրքական ոստիկանության կողմից տարվող հետաքննության մանրամասները:

Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդի այս հայտարարությունը հնչում է Սաուդյան Արաբիայի կողմից լրագրողի սպանության փաստը հաստատելուց հետո: Ըստ Էր-Ռիյադի՝ հոկտեմբերի 2-ին Ջամալ Հաշոգին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում իրեն դիմավորող անձանց հետ ծեծկռտուք է հրահրել, ինչի արդյունքում սպանվել է: Թագավորությունը հայտնում է 18 ձերբակալվածի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG