Մատչելիության հղումներ

Աֆղանստանում խորհրդարան են ընտրում լարված մթնոլորտում․ հաղորդումներ պայթյունների, տասնյակ զոհերի մասին


Աֆղանստան - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Խոստ գավառում, 20-ը հոկտեմբերի, 2018թ․
Աֆղանստան - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Խոստ գավառում, 20-ը հոկտեմբերի, 2018թ․

Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են լարված մթնոլորտում, բազմաթիվ ընտրատեղամասեր փակ են, կան հաղորդումներ պայթյունների և զոհերի մասին:

Շաբաթ առավոտյան ընտրությունները մեկնարկելուն զուգահեռ հաղորդումներ են ստացվում մայրաքաղաք Քաբուլում պայթյունների մասին: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 10 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել են Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով:

Աֆղանական լրատվամիջոցների տվյալներով՝ օրվա ընթացքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 15 մարդ, ավելի քան 110-ը վնասվածքներ են ստացել:

Երկրի խորհրդարանի ընտրություններն անցկացվում են երեք տարի ուշացմամբ՝ պատճառը ընտրական բարեփոխումների հետ կապված խնդիրներն են: Մի շարք բնակավայրերում ընտրատեղամասերը փակ են, որոշ տեղամասերում բացակայում է անձնակազմը, մյուսներում՝ դիտորդները: Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ անսարքություններ կան նաև ընտրողների նույնականացման համակարգում, մի շարք ընտրատեղամասերի մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ:

Ստեղծված իրավիճակի պատճառով երկրի իշխանությունները որոշել են ևս մեկ օրով երկարաձգել քվեարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG