Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը Չեխիայում հանդիպել է Czechoslovak Group-ի ղեկավարության հետ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Քառօրյա աշխատանքային այցով Չեխիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Czechoslovak Group խոշոր արդյունաբերական հոլդինգի ղեկավարության հետ:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Չեխական և սլովակական աղբյուրների տվյալներով՝ չեխ գործարար Յարոսլավ Ստրնադին պատկանող Czechoslovak Group-ն է անցյալ տարի Բաքվին «Դանա» տեսակի հրետանային համակարգեր վաճառել:

Եվրամիության անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության պատճառով, հայտարարել է, թե տեղյակ չէ՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանում:

Մինչդեռ մի շարք լրատվամիջոցներ պարզել են, որ չեխական հրթիռային այդ կայանքներն ու հաուբիցները Բաքու են հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից՝ Իսրայելի տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG