Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևի խորհրդականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խորհրդական Իքրամջան Իլմիյանովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ըստ պաշտոնական աղբյուրների, 2018 թվականի հունիսին երկրի նախկին նախագահի խորհրդականն ու ամենամերձավոր թիմակիցը, ով հայտնի է «վարորդ» մականվամբ, լքել է երկիրը և նրա գտնվելու վայրն անհայտ է: Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքներում ներքաշված լինելու մեջ: Հայրենիքում նրան կալանք է սպառնում:

Նախկին նախագահ Աթամբաևի երկու թիմակիցները՝ նախկին վարչապետեր Սապար Իսակովը և Ջանթորո Սաթիբալդիևը, ձերբակալված են կոռուպցիոն մեղադրանքներով:

Ղրղըզստանում սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև նախկին նախագահը. Ալմազբեկ Աթամբաևը, ով պաշտոնավարել է 2011-2017 թվականներին, կասկածվում է Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից Ղրղըզստանին որպես օգնություն ուղարկված ռազմական ուղղաթիռները Աֆրիկային վարձակալությամբ հանձնելու գործարքին մասնակցելու մեջ:

Երկրի Գերագույն դատարանը շաբաթներ առաջ վճռել էր, որ անձեռնմխելիությունը, որից օգտվում են երկրի նախկին նախագահները, հակասահմանադրական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG