Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ՝ Ստամբուլում անհետացած սաուդցի լրագրողի գործով


Ջամալ Հաշոգի, արխիվ
Ջամալ Հաշոգի, արխիվ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ստամբուլում անհետացած սաուդցի լրագրողի գործով. ըստ թուրք իրավապահների, այժմ քննվող վարկածի համաձայն, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի դին հյուպատոսարանի տարածքից տարվել է մոտակա անտառ։

Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ Հաշոգին հոկտեմբերի 2-ին այցելել է հյուպատոսարան, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չկա:

Թուրք իրավապահները համոզված են, որ հյուպատոսարանում լրագրողին հարցաքննել են և մարմինը մասնատելով՝ սպանել: Թուրքիան ընդգծում է հենց այդ դաժան հանգամանքը՝ ոչ թե սպանել են ու մասնատել, այլ մասնատելով են սպանել, և այդ սարսափելի կտտանքը տևել է 7 րոպե:

Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ընդդիմադիր լրագրողին սպանելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG