Մատչելիության հղումներ

«Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա»․ Գագիկ Ծառուկյան


Ավելի քան 5 տարի անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանը ցուցմունք չի տվել ոստիկանությանը նախկին փոխոստիկանապետ, օրեր առաջ Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանի դեմ՝ իրեն ծեծելու, ընտանիքի անդամներին սպառնալու և հայհոյելու վերաբերյալ:

2013 թվականին «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ այդ միջադեպի մասին պատմել էր այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի աղմկահարույց նշանակումից հետո բողոքի ալիք բարձրացավ, երեկ էլ Փաշինյանն ասել էր, եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով սխալ են գործել, պատրաստ են ընդունել: Այսօր մեր հարցին, թե արդյո՞ք վերոհիշյալ միջադեպը հիմք չէ տեսակետը վերանայելու, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․ - «Գիտեք խնդիրն այն է, որ Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ, և ես կարծում եմ, որ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա և հույս ունեմ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի, որ մենք պարզենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ էս ամեն ինչի պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում: Այսօր արդեն այդ թեմայով ես խոսել եմ, անկեղծ ասած, իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայացուցիչների հետ և ասել, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնել, եթե դրա հնարավորությունը կա»:

Նիկոլ Փաշինյանն այսօր, ի դեպ, մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Օմնիա թեք» ընկերության համատեղ նոր ստեղծված կրիպտոարժույթների մայնինգով զբաղվող ընկերության բացման արարողությանը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ժամանակին պատգմավոր Փաշինյանը բազմիցս քննադատել է բիզնեսմեն պատգամավորներին, օլիգարխներին՝ հավելելով, թե Ծառուկյանն այսօր հայտարարում է, որ ինքը օլիգարխ չէ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր էլ պնդեց, որ աջակցում է Փաշինյանին և հեղափոխությանը: - «Բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա, որ ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխվի, ոչ թե ոնց ուզեն տենց կլինի: Ոչ թե միայն ես եմ աջակցել, շատ մարդիկ են աջակցել: Կարող ա էսօր ռիսկ չեն անում ի հայտ գան, բայց բոլորն էլ աջակցել են», -ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG