Նախկին Խորհրդային Միության տարածքում գործող մի շարք ուղղափառ եկեղեցիներ, համերաշխություն հայտնելով Ռուսաց եկեղեցուն, խզել են կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ:
Ռուսաց եկեղեցին այդ քայլին գնացել էր շաբաթվա սկզբին, երբ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը որոշել էր արտոնել ռուսական եկեղեցուց անկախանալու՝ ուկրաինական թևի նկրտումները:
Ռուսական եկեղեցու օրինակին հետևելով՝ Ղազախստանում, Բելառուսում, Տաջիկստանում, Ղրղըզստանում գործող ուղղափառ եկեղեցիները ևս հայտարարել են, թե խզում են կապերը Կոստանդնուպոլսի հետ: